Դաս 33|Երկրաչափություն

Առաջադրանքներ:
1.Հաշվենք  17սմ, 39 սմ, 44 սմ կողմերով եռանկյան մակերեսը:

P=17+39+44/2=50

S=V50*(50-17)(50-39)(50-44)=V50*33*11*6=V108900=330
2. Հաշվենք 15սմ, 13սմ, 4սմ կողմերով եռանկյան այն բարձրությունը, որը տարված է 4սմ երկարություն ունեցող կողմին:

S=V16(16-13)(16-4)(16-15)=24

13+4+15/2=16

S=4*h/2=24

h=48

h=48:2=12
3.Հաշվիր 5սմ կողմով հավասարակողմ եռանկյան մակերեսը:

P=5+5+5/2=7,5

S=V7,5(7,5-5)(7,5-5)(7,5-5)=V56,25=7,5
4.Գտեք եռանկյան մակերեսը, եթե նրա 11 և 8 երկարությամբ կողմերը կազմում են 150° անկյուն:

11*8*1/2=44

44:2=22
5.Գտեք 4, 6, 8 կողմերով եռանկյան այն բարձրությունը, որը տարված է ամենամեծ կողմին:

Ելքի ստուգատես(Մաթեմատիկա առարկայից)

Ելքի ստուգատեսը պետք է կազմակերպել այնպես, որ հաշվի առնել սովորողի բլոգը, ֆլեշմոբի մասնակցությունը, ինչ խնդիրներ է առաջարկել ֆլեշմոբի համար, ինչ հետազատական աշխատանք է կատարվել, նաև նշեմ, որ մեր դպրոցի սովորողները կարողանում են օգտվել GeoGebra ծրագրից, որը շատ հարմար է երկրաչափական խնդիրներ լուծելու և հասկանալու համար։Մենք GeoGebra ծրագրով կատարել ենք բազմաթիվ աշխատանքներ, և այդ մեթոդով ավելի հեշտ է եղել հասկանալ դժվար թեմաները։

Կան սովորողներ, որոնք լրացուցիչ աշխատանքներ են կատարել, և նրանց չնկատելը տգեղ կլինի, քանի-որ նրանք կատարել են հավելյալ աշխատանք։Նաև նշեմ, որ մենք կատարել ենք նախագծեր, որոնք արդյունքները հրապարակել ենք մեր բլոգներում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարևոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:

Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:

Ֆիզիկա 09.03.2022

Լույսի ուղղագիծ տարածման օրենքը

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։

Ինչ է լույսը

Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

Ինչպես են առաջանում ստվերները և կիսաստեվերները

Ստվերը վերաբերում է մարդու կամ անթափանց առարկայի մուգ իրական ուրվագծին, որն առաջանում է, երբ առարկան կամ անձը խոչընդոտում է լույսի աղբյուրից եկող լույսին: Այլ կերպ ասած, օբյեկտի ստվերը մութ պատկեր է, որը ձևավորվում է օբյեկտի կողմից առաջացած լույսի խոչընդոտից:

Արեգակի և լուսնի խավարումները

Երբ լուսինը՝ երկրի բնական արբանյակը, հայտնվում է երկրի և արեգակի միջև դիտվում է արեգակի խավարում:  Երբ երկիրը լուսնի և արեգակի միջև է տեղի է ունենում լուսնի խավարում: