Կետադրություն|Հայոց լեզու 03.03.2022

Առաջադրանք․

Կետադրել տեքստը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ, այդ արահետն էլ չկա։

– Մանաս ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեիր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ բա, դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Դաս 32|Երկրաչափություն

sin-ի թեորեմ

cos-ի թեորեմ

a/SinA=b/SinB=c/SinC

a^2=b^2+c^2-2*b*c*Cosa

Առաջադրանքներ

1.Եռանկյան 3 և 8 երկարությամբ կողմերը կազմում են 120° անկյուն: Գտեք երրորդ կողմը: (Օգտվի՛ր կոսինուսների թեորեմայից):

V97
2. Գտեք եռանկյան մակերեսը, եթե նրա 7 և 16 երկարությամբ կողմերը կազմում են 45° անկյուն:

28V2
3.Գտեք եռանկյան մակերեսը, եթե նրա 11 և 8 երկարությամբ կողմերը կազմում են 150° անկյուն:

22
4. 32 մակերեսով շեղանկյան անկյուններից մեկը 30° է: Գտեք շեղանկյան կողմը:

8
5.Զուգահեռագծի կից կողմերը 6 և 12 են, անկյուններից մեկը’ 150°: Գտեք զուգահեռագծի մակերեսը:

36
6. Շեղանկյան անկյունագծերն են՝ 6, 8: Գտիր շեղանկյան մակերեսը:

24

Դաս 31|Երկրաչափություն

Առաջադրանքներ:
1.Գտիր զուգահեռագծի մակերեսը, եթե նրա կից կողմերն են՝ 6, 8 իսկ կազմած անկյունը՝ 60 աստիճան:

24V3
2.Գտիր շեղանկյան մակերեսը,եթե կողմը 12 է, իսկ անկյունը՝ 60 աստիճան:

72V3
3. Գտիր շեղանկյան կողմը, եթե մակերեսը 82 սմ^2 է, իսկ անկյունը 45 աստիճան է:

4
4. Գտիր քառանկյան  մակերեսը, եթե նրա անկյունագծերը՝ 10  և 15 են, իսկ կազմած անկյունը 60 աստիճան է:

75V3
5. Գտիր ուղղանկյան մակերեսը, եթե անկյունագիծը է 17 է, իսկ կրանց կազմած անկյունը 60 աստիճան:

289V3/2